BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Սա «Նաիրիտի» իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու ձև է»

«Սա «Նաիրիտի» իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու ձև է»
26.02.2014 | 13:13

«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանը` ի պատասխան երեկ ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարության, իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին փոխտնօրեն Աշոտ Սարգսյանի վերջնահաշվարկը ոչ միայն չի կազմում հայտարարված «աստղաբաշխական գումարը, այլև նա չի ստացել այն»: «Աշոտ Սարգսյանն իր աշխատավարձը ստանում է նույն պարբերականությամբ, ինչ բոլոր նաիրիտցիները, միայն մեկ բացառությամբ. նա, ինչպես ընկերության ողջ ղեկավար անձնակազմը, ստանում է իր աշխատավարձի 50 տոկոսը: Խնդրում եմ այս փաստն ընդունել ի գիտություն և դադարեցնել անհարկի շահարկումներն ու կեղծ տեղեկության տարածումը: Հենց միայն այն փաստը, որ նա վարչապետի եղբայրն է, ստիպում է իրեն վերաբերող հարցերում շատ ավելի զգույշ լինել` կանխատեսելով այդ նույն շահարկումները»: Հարությունյանը նշել է, որ չի կարող հրապարակել Աշոտ Սարգսյանի աշխատավարձի չափը։ «Նույնիսկ իմ աշխատավարձի կամ ցանկացած աշխատակցի աշխատավարձի չափը ես հրապարակել չեմ կարող, սակայն պնդում եմ և շարունակելու եմ պնդել, որ Ա. Սարգսյանի աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան հայտարարվում ու ենթադրվում է, և որ նա վերջնահաշվարկ ՉԻ ՍՏԱՑԵԼ»,-նշել է Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երեկ ԱԺ-ում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրները պարզաբանելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու քննակումների ժամանակ հայտարարեց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայր, գործարանի նախկին փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը 42 մլն դրամ վերջնահաշիվ է ստացել` այն դեպքում, երբ գործարանի 2500 աշխատողներ սպասում են իրենց աշխատավարձին: Գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն իր գրառման մեջ նկատել է. «Սա նաև «Նաիրիտի» իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու ձև է… Երանի չէ՞ր, որ «Նաիրիտի» խնդիրը միայն Աշոտ Սարգսյանի աշխատավարձը լիներ»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ